Միջազգային09:39, 22 Հունիս 2017
Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից

Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դուրս բերել երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ «Haberturk» լրատվակայքի՝ քվեարկությանը մասնակցել է շուրջ 569 պատգամավոր, որից 461-ը կողմ է եղել դուրս բերմանը, 85-ը՝ դեմ, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Իջիրլիքից զինաձնակազմը դուրս բերելու օգտին են քվեարկել հիմնականում Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունները:
Պատգամավորները վերոնշյալ քվեարկությամբ կողմ են արտահայտվել նաև, որ գերմանացի զինվորականները տեղափոխվեն Հորդանանում գտնվող Ազ-Ազրաք ռազմաբազա, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Գերմանիայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև կանցլեր Անգելա Մերկելը: Վերջիններս համարում է, որ այդ ռազմաբազան այլընտրանքային տարբերակ կարող է լինել Ինջիրլիքին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիայի իշխանություններն իրենց զորքերը դուրս բերելու մասին որոշումը ընդունել էին դեռևս հունիսի 7-ին: Սակայն նշյալ որոշումը ի կատար ածելու համար անհրաժեշտ էր, որ Բոնդեսթագը նույնպես հավանաթյուն տար:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |