Միջազգային07:17, 26 Հունիս 2017
Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում

Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա:
Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն 12 թիկնապահներին, որոնք Վաշինգտոնի միջադեպի պատճառով հետախուզման մեջ են գտնվում: Միևնույն ժամանակ, նախարարությունը զգուշացրել է, որ Էրդողանի թիկնապահները ոչ մի դեպքում չպետք է միջամտեն կազմակերպվող հնարավոր ցույցերին: Հայտնի է, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ և հետո Համբուրգում մի շարք ցույցեր են անցկացվելու: Ենթադրվում է, որ այդ ցույցերին հարյուր հազարավոր մարդիկ կմասնակցեն:
Նշվում է նաև, որ Համբուրգի ներքին գործերի վարչությունը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Վաշինգտոնում տեղի ունեցած կրկնվի: Համբուրգի սենատոր Էնդի Գրոթեն այդ առթիվ հայտարարել է, որ իր քաղաքի փողոցներում իրավիճակի տերերը Համբուրգի ոստիկաններն են:
Գերմանիայի և Թուրքիայի միջև ճգնաժամը սկիզբ է առել 2016թ. հունիսի 2-ին, երբ դաշնային խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Դրանից հետո Անկարան արգելեց Բունդեսթագի պատգամավորին՝ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին: Գերմանիան էլ, իր հերթին, քաղաքական ապաստան տվեց Թուրքիայում հետապնդվող քաղաքացիներին և արգելեց թուրք նախարարներին՝ իր երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնել:
Իսկ օրեր առաջ լրատվամիջներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գերմանիան ֆիզիկական և տեխնիկական վերահսկողություն է սահմանել իր տարածքում գտնվող 150 թուրքերի նկատմամբ: Վերջիններս կասկածվում են թուրքական հետախուզական ծառայության օգտին լրտեսելու և գաղտնի տեղեկություններ տարածելու մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: Դեպքի առթիվ հետաքննություն էր հարուցվել, որի շրջանակներում Էրդողանի որոշ թիկնապահների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |