Միջազգային08:42, 30 Հունիս 2017
Գերմանիայի ԱԳ նախարարը ճիշտ է համարել Էրդողանի ելույթների արգելքը
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը աջակցել է Էրդողանին միջոցառում կազմակերպելու իրավունք չտված դաշնային կառավարության որոշմանը:
Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մայզիերեն «միանշանակ ճիշտ» է համարել Էրդողանին գերմանաբնակ թուրքերի հետ հանդիպման հնարավորություն չտալու վճիռը: «Գերմանիայում առաջիկայում մեկնարկելիք նախընտրական պայքարից առաջ դրսից միջամտելու փորձերն անընդունելի են»,- ասել է Մայզիերեն:
Նախարարընշել է, որ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է և կշարունակի այդպիսին մնալ, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները, վերջին շրջանում այնքան էլ հեշտ չեն:
Նա կոչ է արել կարգավորել երկու երկրների միջև ծագած լարվածությունը՝ պնդելով, որ Էրդողանի ու իր համակիրների՝ Գերմանիայում կազմակերպվելիք հնարավոր հանդիպումները այդ առումով որևէ օգուտ չեն կարող տալ:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թեմայի վերաբերյալ գերմանացի պաշտոնյաների հայտարարությունները որակել էր որպես «սադրիչ» և «նենգ»:
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների հարցում ամեն առիթով Թուրքիային դասեր տվողները, ահաբեկչական խմբավորումներին, հեղափոխականներին ու օրինախախտներին թիկունք կանգնողները, ջանալով խոչընդոտել մեր նախագահի և մեր քաղաքացիների հանդիպմանը, ի ցույց են դնում Եվրոպայում կիրառվող երկակի ստանդարտները», - ասել էր Քալընը:
Հիշեցնենք, որ Էրդողանը հուլիսի 7-8 -ին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի առթիվ կմեկնի Գերմանիա: Այդ ընթացքում նա մտադիր էր նաև հանդիպում կազմակերպել տեղի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ: Բայց Գերմանիայի կառավարությունը մերժել էր նման միջոցառման թույլտվություն տրամադրել:Արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը հայտարարել էր, որ երկու երկրների միջև առկա լարվածության պատճառով «նպատակահարմար» չէ Գերմանիայում նման միջոցառում կազմակերպելը: Կանցլեր Անգելա Մերկելը ևս աջակցել էր ԱԳՆ-ի այս դիրքորոշմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |