Իրավական12:17, 03 Հուլիս 2017
Հրանտի համար, արդարության համար

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի է ունենալու պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը. այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը։
Դատարանի դիմաց հավաքված Դինքի ընկերներից Բյուլենթ Այդընը, ելույթ ունենալով խմբի անունից, նշել է. «Այս դատական գործը սկսվել է 10 տարի առաջ՝ 2007թ.-ի հուլիսի 2-ին։ Բայց դեռ հանցագործության իրական մեղավորները արդարության առաջ չեն կանգնել և չեն դատապարտվել։ Դատական գործը ինչ-որ առումով նորից է սկսվում։ Արդարության պահանջը շարունակվում է»։
Հավաքվածների շարքում է եղել նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փալյանը։ Նրանք ծածանել են «Հրանտի համար, արդարության համար» գրությամբ պաստառը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ.-ի հունվարի 19-ին հրազենային կրակոցներից։ 2012 թ.-ի հունվարի 17-ին Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ, իսկ սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |