Տարածաշրջան10:25, 06 Հուլիս 2017
Haberler. Բուլղարիայում ցույցերի պատճառով թուրքերը վախենում են փողոց դուրս գալ
Բուլղարիայի Ասենովգրադ քաղաքում արդեն 10 օր է, ինչ հակաթուրքական ու հակագնչուական բողոքի ցույցեր են տեղի ունենում:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ հարակից շրջաններից Ասենովգրադ եկած 7-8 հազար ցուցարարների գործողությունների արդյունքում բախումներ են տեղի ունեցել: Կա 9 ձերբակալված:
Նշվում է, որ իրադարձությունների պատճառ է հանդիսացել հունիս 26-ին թուրք երիտասարդների և 2 բուլղարացի մարզուհիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը: Դրանից հետո բուլղարացիների մի խումբ ծեծի է ենթարկել թուրքերին, ինչն էլ վերածել է ավելի մեծ բախումների: Սակայն ավելի ուշ լուրեր են տարածվել, որ սկզբնական վիճաբանությանը մասնակցած երիտասարդներն իրականում ոչ թե թուրք են եղել, այլ՝ գնչու:
Այս պահին բողոքի ակցիաները շարունակվում են:
Դեպքերի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել Բուլղարիայի թուրքական համայնքը ներկայացնող «Dost» կուսակցության Ասենովգրադի շրջանային գրասենյակի պատասխանատու Թաներ Ալիմօլլան:
Վերջինս հայտնել է, որ Բուլղարիայի ոստիկանությունը ապահովվում է թուրքերի և գնչուների անվտանգությունը՝ ավելացնելով, որ դեռևս պարզ չէ, թե երբ կավարտվեն բողոքի ակցիաները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |