Իրավական13:39, 06 Հուլիս 2017
Թուրքիայում ձերբակալվել են «Amnesty International» -ի ներկայացուցիչներն ու այլ իրավաբաններ

Ստամբուլում մի սեմինարի ընթացքում ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտի մի շարք ակտիվիստներ: «Deusche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակեպությունը պահանջել է անմիջապես ազատ արձակել ձերբակալվածներին:
Կազմակերպության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում են «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վերջիններիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ, ընտանիքները ոստիկանության կողմից չեն ծանուցվել ձերբակալության վերաբերյալ, իսկ փաստաբաններին արգելվել է տեսակցել նրանց հետ:
«Amnesty International»-ի թուրքական բաժնի մամուլի պատասխանատու Օզգյուն Օզչերը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մեր տնօրենին և մյուս իրավապաշտպաններին թույլ չի տրվել հանդիպել իրենց փաստաբանների հետ: Ոչինչ չգիտենք նաև այն մասին, թե նրանք ինչում են մեղադրվում, ինչ մեղադրանք է առաջադրված»:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին խստորեն դատապարտել է թուրքական իշխանությունների այս կամայական քայլը՝ նշելով, որ իրենք չափազանց բարկացած և անհանգստացած են տեղի ունեցածի պատճառով:
«Առանց որևէ մեկնաբանության իրավապաշտպանների այս ձերբակալությունը իշխանության չարաշահման դրսևորում է և ցույց է տալիս այն տխուր վիճակը, որի մեջ են գտնվում նաև այս երկրի իրավապաշտպանները: Մենք պահանջում ենք անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել Իդիլ Էսերին և մյուս ձերբակալվածներին»:
Կազմակերպությունը պահանջել է նաև հարցը բարձրացնել հուլիսի 7-ին Համբուրգում մեկնարկելիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ՝ Էրդողանից պահանջելով անմիջապես ազատ արձակել իրավապահներին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Թուրքիայում ձերբակալվել էին նաև «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի տնօրենների խորհրդի նախագահ Թաներ Քըլըչը և մի շարք այլ իրավաբաններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |