Հասարակական09:21, 06 Հուլիս 2017
Առաջին թուրք քրիստոնյաները հայտնվել են 4-րդ դարում
Թուրքերի մեջ քրիստոնեություն ընդունողներ են եղել դեռևս 4-րդ դարում: Այս մասին հոդված է հրապարակվել թուրքական «Güneş» թերթում՝ Օմեր Օզքայայի ստորագրությամբ:
Թուրքական ցեղերի մեջ առաջինը քրիստոնեություն ընդունողներն այսօրվա գագաուզների նախահայրերը՝ ուզերն էին: «Անգրագետ թուրքերը, բյուզանդական քահանաներից լսելով Աստվածաշնչի ընթերցումները, դարձան ուղղափառ քրիստոնյաներ և նույնիսկ ծառայության անցան բյուզանդական բանակում: Թուրքական ծագմամբ հունգարացի Արփադ տոհմը այնտեղ քրիստոնեությանն ամենից շատ խոնարհվող տոհմն էր», - գրում է հեղինակ:
Ըստ նրա՝ թուրքերի շրջանում ամենից տարածված երկրորդ կրոնը քրիստոնեությունն է, իսկ ամենից տարածված ուղղությունը՝ ուղղափառությունը: Սակայն թուրքերը բացի իսլամից ուրիշ ոչ մի կրոն համատարած չեն ընդունել: Եվ քրիստոնեությունը քոչվոր թուրքերի շրջանում բոլորովին տարածում չի ստացել:
«Մասնավորապես նեստորական միսիոներների ջանքերի շնորհիվ քրիստոնեությունը տարածվել էր մինչև Չինաստան և Մոնղոլիա, սակայն երբ Թեմուրը գրավեց քրիստոնյաներով բնակեցված տարածքների մեծ մասը, նեստորականների ուժը զգալի թուլացավ: Մոնղոլական արշավանքները ավելի տարբեր հետևանքների հանգեցրեցին, քան ակնկալում էին խաչակիրները, և քրիստոնեությունը այդ տարածաշրջանում այլևս չվերականգնեց իր նախկին փառքը»:
Հեղինակի խոսքով՝ իսլամ ընդունելուց հետո թուրքերը այն աստիճան յուրացրեցին այդ կրոնը, որ այլ կրոնների դավանող իրենց արյունակից ցեղերին սկսեցին օտար, այլադավան (gayr-i müslim) անվանել:
Օզքայան նշում է, որ կան նաև բազմաթիվ քրիստոնյա թուրքեր, ովքեր խաչակրաց արշավանքների ժամանակ գերի ընկած թուրքերի սերունդներն են: Այդ շրջանում գերի ընկած շուրջ 4000 թուրքեր, որոնց փոխանակումը կազմակերպվել չի հաջողվել, տարվել են Եվրոպա, ամուսնացել քրիստոնյա կանանց հետ , իսկ նրանց երեխաները մեծացել են քրիստոնեական ավանդույթներով ու դարձել քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչներ:
Այսօր էլ, Ամերիկայում և Եվրոպայում կան բարձր պաշտոնների հասած քրիստոնյա թուրքեր: Օրինակ, Գերմանիայում կան թուրքական գյուղեր: Գերմանաբնակ թուրքերի մեջ կան այնպիսի ընտանիքներ, որոնք կարողացել են հրաշալի հարմարվել տեղացի ժողովրդին և որոնց մասին տեղի բնակիչներն էլ գիտեն, որ նրանք գերի ընկած թուրքերի սերունդներն են:
«Եվ Գերմանիան, և Թուրքիան այս մարդկանց հետ կապված համապատասխան հաշվառումներ են կատարում: Իսկ Թուրքիան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում կարող է որոշակի օգուտ քաղել քրիստոնյա թուրքերի միջոցով»,-եզրափակում է հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |