Տարածաշրջան08:34, 10 Հուլիս 2017
Թուրքիայի ընդդիմության անցկացրած բողոքի ցույցին մասնակցել է 1.6 մլն մարդ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «Արդարության քայլերթ» անվամբ բողոքի երթը երեկ Ստամբուլում ավարտվել է մեծ հանրահավաքով:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ մոտ 1.6 մլն մարդու մասնակցությունից բացի բողոքի ցույցը մեծ արձագանք է գտել նաև վիրտուալ տիրույթում, մասնավորապես Twitter սոցիալական կայքում: Նշվում է, որ հունիսի 15-ի դրությամբ #AdaletMitingi (արդարության միտինգ) հեշթեգով գրառումները Twitteri-թուրքական տիրույթում և դրանից դուրս քանակով առաջին տեղում են եղել:
Նշենք, որ ընդդիմադիրների կողմից 1.6 միլիոն մարդու մասնակցության մասին հայտարարությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնակիցների թիվը նշելով ընդամենը 175.000:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուի նախաձեռնած երթը սկսվել էր Անկարայից: Հունիսի 15-ից շարունակվող երթի մասնակիցները Անկարայից Ստամբուլ հասնելու համար անցել էին գրեթե 450 կմ:
Երթի պատճառ էր հանդիսացել ԺՀԿ-ական պատգամավոր Էնիս Բերբերօղլուի 25 տարվա ազատազրկման դատապարտվելը:
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու համար: (Վերջինս թերթում լույս տեսած հոդվածում հրապարակել էր այդ լուսանկարները):
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «Պետական գաղտնի փաստաթղթերը զինվորական և քաղաքական լրտեսության նպատակով ձեռք բերելու և ահաբեկչական կազմակերպություններին (գյուլենականներին-FETÖ և Սիրիայի քրդերին -PYD) օգնելու համար»:
Առաջադրված մեղադրանքների հիման վրա դատարանը պատգամավորին նախ դատապարտել էր ցմահ բանտարկության, իսկ վերջնական պատիժը սահմանել 25 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |