Հասարակական09:57, 11 Հուլիս 2017
Թուրքիայում արդյունաբերական վթարների հետևանքով օրական 5 մարդ է մահանում
Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ աճել է մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը: Այս մասին տեղեկացնում է «Euronews» -ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի (İŞİG) տվյալները վկայում են, որ 2017թ. առաջին կիսամյակում արդյունաբերական վթարների պատճառով գրանցվել է 906 մահվան դեպք:
Մասնավորապես հունիսին գրանցվել է ամենաքիչը 164 մահվան ելքով վթար, որոնց թվում ամենից հաճախ հանդիպող պատճառները բարձրությունից ընկնելն (46 դեպք) ու ավտովթարներն (42 դեպք) են:
Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի համակարգող Մուրաթ Չափայի խոսքով՝ երկրում տեղի ունեցող արդյունաբերական վթարների մեծ մասը հնարավոր է կանխատեսել և կանխել: Ըստ նրա՝ Թուրքիայի աշխատավորների 90 տոկոսն աշխատում է առանց անվտանգության պայմանների ապահովման:
Նշենք, որ 2016թ. մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Թուրքիայում ռեկորդային ցուցանիշների էր հասել: Տարվա ընթացքում նմանատիպ վթարներից մահացել է 1.970 մարդ, ընդ որում՝ 56 երեխա, 110 կին և 96 փախստական:
Թուրքիայի պատմության մեջ ամենաաղետալի արդյունաբերական վթարներից մեկը 2014թ. մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած վթարն էր, որին զոհ գնաց 301 մարդ:
Ուշագրավ է, որ դեպքից ընդամենը 20 օր առաջ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակացության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելը առաջարկել էր Մեջլիսում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Սոմայի հանքահորերում ուսումնասիրություն կատարելու նպատակով: Առաջարկը նպատակ ուներ կանխել հատկապես վերջին շրջանում հաճածակի դարձած արդյունաբերական վթարների ողբերգական հետևանքները, սակայն Թուրքիայի խորհրդարանը մերժել էր այդ առաջարկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |