Իրավական13:18, 12 Հուլիս 2017
Էրդողանը բողոքարկել է գերմանացի երգիծաբանի գործով Համբուրգի դատարանի վճիռը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոքարկել է իր մասին վիրավորական բանաստեղծություն գրած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի վերաբերյալ Համբուրգի դատարանի կայացրած վճիռը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ այս մասին անգլիական «Reuters» գործակալությանը հայտնել է Համբուրգի դատարանի մամուլի խոսնակը, ով բողոքի բովանդակության վերաբերյալ մանրամասնություներ չի ներկայացրել: Գերմանական մամուլում թեմայի վերաբերյալ հայտնված հրապարակումներում նշվել է, որ Էրդողանի փաստաբանների ներկայացած բողոքով պահանջվել է, Գերմանիայում արգելել 18 քառյակից բաղկացած բանաստեղծության՝ դատարանի որոշմամբ չարգելված մնացած 6 քառյակները:
Հիշեցնենք, որ 2016թ. մարտին Յան Բոհմերմանը գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ընթերցել էր մի բանաստեղծություն, որը, թուրքական կողմի բնութագրմամբ, «արվեստի անվան տակ չափազանց ծանր վիրավորանքներ էր պարունակում»:
Բանաստեղծությունը որոշակիորեն ազդել էր նաև թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը պահանջել էր Բոհմերմանի նկատմամբ դատական գործ հարուցել՝ Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Օտար երկրի առաջնորդին վիրավորելու» հիմքով:
Գերմանիայի կառավարությունը թեև ընթացք տվեց այդ պահանջին, սակայն, միևնույն ժամանակ, քննարկման դրեց և չեղարկեց 103-րդ հոդվածը (փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից):
2017-ի փետրվարին Համբուրգի նահանգային դատարանի որոշմամբ հրապարակման արգելք դրեց նշյալ բանաստեղծության այն հատվածի վրա, որը Էրդողանին ուղղված վիրավորանք էր պարունակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |