Տարածաշրջան08:56, 14 Հուլիս 2017
Ռուսական կողմը դատապարտել է թուրքական թերթի՝ Բասաևին գովաբանող հոդվածը
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպանությունն արձագանքել է թուրքական «Yeniakit» թերթի կայքում չեչեն ահաբեկիչ, վարձկան Շամիլ Բասաևի մասին հրապարակմանը, որտեղ վեջինս ներկայացվել է որպես դրական կերպար:
«Մտահոգված ենք հերթական հակառուսական հոդվածներից մեկի կապակցությամբ, որը բնավ չի համապատասխանում ռուս-թուրքական հարաբերությունների բարձր մակարդակին»,- ըստ «Haberrus» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության մամուլի խոսնակ Ալեքսանդր Լեշուկովը:
Նա նշել է, որ ռուսական կողմի համար անընդունելի է ցանկացած ահաբեկչի, կամ ահաբեկչական կազմակերպության գովքը:
Վերոնշյալ հոդվածը հրապարակվել է նման վերնագրով «Հարգել են ռուսների ահուսարսափ Շամիլ Բասաևի հիշատակը»:
Ի դեպ նշենք, որ Բասաևը Թուրքիայում բավականին հայտնի մարդ է և ընկալվում է իբրև դրական կերպար: Նույնիսկ Թուրքիայի Մերսին նահանգի Թարսուս շրջանում նրա անունով փողոց կա:
Հիշեցնենք, որ Շամիլ Բասաևն ադրբեջանական իշխանությունների կողմից հրավիրվել էր Ադրբեջան՝ մասնակցելու հայերի դեմ պատերազմին Արցախում։ Հետագայում Բասաևը խոստովանել էր, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելը գրեթե անհնար է։ 2000 թվականին Բասաևը ANS ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն, տեղ հասնելով և իրավիճակը տեսնելով, հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի և ոչ մի նշան»:
Հավելենք, որ 2006 թվականի հուլիսի 10-ին Բասայեևը սպանվել էր պայթյունի հետևանքով։ Դեռևս հակասությունուններ կան այն փաստի շուրջ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նա սպանվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ չեչեն անջատողականները պնդում են, որ նրա մահը պարզապես պատահական պայթյունի արդյունք է եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |