Իրավական08:04, 17 Հուլիս 2017
ԱՄՆ-ի թուրքերը ստորագրահավաք են սկսել Գյուլենին արտահանձնելու համար

ԱՄՆ-ում բնակվող թուրքերը Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաք են սկսել իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիադատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցով, ում մեղադրում են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նշյալ ստորագրահավաքի մասին լուրը տեղադրված է կայքէջի «Դիմումներ» բաժնում:
Աղբյուրը շեշտում է, եթե 30 օրվա ընթացքում հավաքվի 100 հազար ստորագրություն, ապա ամերիկացի պաշտոնյաները հարցը կդնեն քննարկման:
Կազմակերպիչներն ամերկյան ղեկավարությանը կոչ են անում շուտափույթ կերպով Գյուլենին արտահանձնել Թուրքիա, որպեսզի հեղաշրջման փորձի ժամանակ կորուստներ կրած մարդկանց ընտանիքների վիշտը մեղմացվի:
Նշվում է, նաև, որ նշյալ նախաձեռնությունը կազմակերպվել է ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելից պահանջվում է 15.000 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանդրության փոփոխության վերաբերյալ հնչեցվող պահանջներին:
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |