Տնտեսական13:13, 17 Հուլիս 2017
«Sözcü». Թուրքիան էներգետիկ առումով ավելի է «կապվում» Ռուսաստանի հետ
Թուրքիան էներգետիկայի ոլորտում ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում Ռուսաստանից: Նման բնորոշում է տվել թուրքական «Sözcü» թերթը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Թուրքիային և Եվրոպային մատակարարվող բնական գազի ծավալներն ավելացել են 12 տոկոսով:
«Գազպրոմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից ամենաշատ բնական գազ է արտահանվում դեպի Գերամանիա (ընդհանուր վաճառքի 16.7 տոկոսը): 2016թ. հուլիսից մինչև 2017թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունն ընդհանուր առմամբ վաճառել է 248.2 մլրդ խմ գազ:
Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» ու թուրքական «Բոթաշ» ընկերությունները համատեղ իրականացնում են «Թուրքական հոսք» խոշորագույն գազատարի կառուցման նախագիծը, որը մեկնարկել է օրեր առաջ: Նախատեսվում է, որ գազատարը տարեկան շուրջ 15.75 միլիարդ խմ գազ կմատակարարի Թուրքիային:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. Թուրքիային ամենից շատ բնական գազ վաճառող երկիրը եղել է հենց Ռուսաստանը՝ 24 մլրդ 540 մլն խմ: Երկրորդ տեղում Իրանն է՝ 7 մլրդ 705 մլն խմ և Ադրբեջանը՝ 6 մլրդ 480 մլն խմ արդյունքով:
Աղբյուրի համաձայն՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակահատվածում թուրքական կողմի ամենամեծ մտավախությունն այն էր, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը:
2015թ. նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի միջադեպից հետո Թուրքիան Կատարի հետ համաձայնության է եկել՝ հեղուկ բնական գազի ներմուծման ծավալների ավելացման վերաբերյալ: Ներկայումս Թուրքիան հեղուկ բնական գազ է ներմուծում 7 երկրից, որոնց թվում Կատարից ներմուծման ծավալը կազմում է 68.5 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ապրիլի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Նիդերլանդներ։
Նախկինում Թուրքիայից Իսրայել ապրանքների արտահանման 90%-ը կատարվել է ծովային ճանապարհով։
Մեհմեթ Շիմշեքը նախարարն ընդգծել է իր հավատն առ այն, որ ներդրումներն ու շուկայական հարաբերությունները նվազեցնելու են գնաճը Թուրքիայում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |