Միջազգային09:00, 03 Օգոստոս 2017
Yeni Akit. Մերկելը Եվրամիությունից պահանջում է դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը

Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Այհան Զեյթինօղլուն հայտարարել է, թե Գերմանիան ամեն ջանք գործադում է՝ Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը սառեցնելու համար: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքը այս մասին գրում է.
«Նախօրեին Անգելա Մերկելը նամակով դիմել էր Եվրահանձնաժողովին՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Սակայն հիասթափության արժանանալով՝ հիմա էլ պահանջում է իր առաջնորդած ԵՄ կառույցներից, որ դադարեցնեն ֆինանսավորումը»:
Աղբյուրի համաձայն՝ Եվրամիությունը մերժել է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիառելու պահանջը՝ կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակականությունը:
Զեյթինօղլուն նշել է, որ ավելի վաղ ԵՄ-ի կողմից Թուրքիայի համար նախատեսված 4.5 մլրդ եվրոյից մինչ օրս թուրքական կողմը օգտագործել է միայն 190-200 մլն եվրոն:
«Գերմանիան ճնշում է գործադրում, որպեսզի մնացած մասը չօգտագործվի: Թուրքիային հատկացված ֆինանսական միջոցները սպառնալիքի տակ են», - հավելել է Զեյթինօղլուն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա վերջին շրջանում հատկապես բացասական են ազդել երկու երկրների քաղաքացիություն ունեցող թուրք լրագրող, գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի, իսկ այնուհետև նաև գերմանացի իրավապաշտպան Պետեր Շթոյդների կալանավորումը:
Այս զարգացումներից հետո Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների անհրաժեշտության մասին, նաև զգուշացրել էր Թուրքիայի մեկնել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին: Գաբրիելը նաև նշել էր, որ Թուրքիայում վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած մահապատժի վերականգնումը կազդարարի Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունների ավարտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |