Տարածաշրջան09:52, 03 Օգոստոս 2017
Վերջին 1 ամսվա ընթացքում Թուրքիայում 247 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայում հուլիս ամսվա ընթացքում «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է 247 քուրդ զինյալ: Ըստ թուրքական «A24» լրատվական կայքի՝ ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 366 մարդ, որից 116-ը կալանավորվել է:
Կալանավորվածների մեջ է եղել նաև PKK-ի թևերից մեկը հանդիսացող ՝ «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) ֆինանսական հարցերով պատասխանատու Մուրաթ Յըլմազը:
Իսկ Թուրքիայի Կարս նահանգի Քաղըզման շրջանում սպանվել է PKK-ի Կարսի, Էզրումի, Իգդիրի պատասխանատու Ֆերիթ Փոլաթը, ով հայտնի էր «Թայլան» կեղծանվամբ:
Նշվում է նաև, որ հուլիսին քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ են իրականացվել նաև Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում, Բինգյոլի Գենչ շրջանում:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում հանդիսանում է ահաբեկչական կազմակերպություն և վերջինիս դեմ գործողությունները իրականացվում են, թե Թուրքիայի ներսում, թե Թուրքիայի սահմաններից դուրս
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |