Մշակութային12:03, 17 Օգոստոս 2017
Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանի հայկական եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող հայկական եկեղեցին կվերանորոգվի: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Հոջա Նասրեդդինի «Համաշխարհային հումորի գյուղ» նախագծի շրջանակներում վերանորոգվելուց հետո եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի: Իսկ եկեղեցու հարևանությամբ գտնվող քահանայատունը կծառայի որպես փոքրիկ հյուրատուն:
Նախագիծն իրականացվում է Աքշեհիրի քաղաքապետարանի և Թուրքիայի զարգացման նախարարության համագործակցությամբ: Աքշեհիրի քաղաքապետ Սալիհ Աքքայայի խոսքով՝ նախատեսվում է նաև տարածքում գտնվող հայկական բաղնիքի վերանորոգումը, որը, սակայն, կավարտվի առաջիկա տարիների ընթացքում:
«Համաշխարհային հումորի գյուղ» նախագծի համար շուրջ 5 մլն թուրքական լիրա արժողությամբ բյուջե է նախատեսվել, որից 1.72 մլն-ը կօգտագործվի 2017թ. ընթացքում:
Հավելենք, որ համաձայն Ռայմոնդ Գևորգյանի «Հայերը Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» գրքի՝ Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանում Հայոց ցեղասպանությունից առաջ 4.950 հայ էր բնակվում: Հայերն այստեղ 4 դպրոց և մեկ եկեղեցի ունեին՝ Սուրբ Երրորդությունը: Դպրոցներից Սուրբ Ստեփանոսը տարածաշրջանում հատկապես հայտնի էր կրթության բարձր մակարդակով: Շրջանում բնակվող հայերը հատկապես զարգացրել էին գորգագործությունը, կաշեգործությունը, երկաթագործությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գերմանիայում առաջին անգամ է, որ «Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունը» թուրք թեկնածուի է առաջադրել ընտրություններում։
Սեյսմոլոգների կարծքով՝ եվրասիական, արաբական և աֆրիկյան տեկտոնական խզվածքների գազային կուտակումները կարող են ավելի քան 7 բալ ուժգնությամբ ցնցումների պատճառ դառնալ:
Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:
Ուկրաինայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վստահում է Թուրքիայի անվտանգության երաշխիքներին։
Հունական «Dimokratia» թերթը, հայտնելով բազայի ապամոնտաժման մասին, ամերիկյան զորքերի դուրսբերումը որակել է որպես Հունաստանի ռազմավարական պարտություն՝
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |