Միջազգային13:22, 22 Օգոստոս 2017
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին
Վերջին օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի փոխադարձ կոշտ հայտարարությունների ֆոնին 2 երկրների հարաբերությունները գնալով ավելի են լարվում:
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ամբողջ Եվրոպան պետք է աջակցի Թուրքիայի բնակչության հակաէրդողանական մեծամասնությանը:
Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը, հղում անելով անգլիական «Reuters» գործակալությանը, մեջբերել է Գաբրիելի խոսքերը.
«Երկրի (Թուրքիայի-խմբ.) ավելի քան կեսը ժողովրդավարական մտածելակերպ ունի: Նրանք Էրդողանին չեն աջակցել: Թուրքիայում շատերը ցանկանում են, որ Եվրոպան ու Գերմանիան աջակցեն Թուրքիայի ժողովրդավարությանն ու չմնան որպես անզոր հանդիսատես»:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերին, մասնավորապես ասել էր. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը: Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են»:
Հայտարարությանն ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել էր հետևյալը. «Էրդողանը ցանկանում է Գերմանիայի ժողովրդին իրար դեմ հրահրել: Սա նախկինում նախադեպը չունեցող հարձակում է մեր երկրի ինքնիշխանության վրա»:
Էրդողանն էլ իր հերթին պատասխանելով Գաբրիելին ասել էր. «Դու ի՞նչ քաղաքական անցյալ ունես: Քանի՞ տարեկան ես»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |