Միջազգային09:05, 26 Օգոստոս 2017
Թուրք դեսպանը կանչվել է Շվեդիայի արտգործնախարարություն
Շվեդիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Քայա Թուրքմենը կանչվել է Շվեդիայի արտգործնախարարություն:
Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալսթրոմը տեղեկացրել է, որ ԱԳՆ-ն թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, թուրքական կողմի հրահանգով Շվեդիայի 2 քաղաքացու՝ գրող Համզա Յալչընի և իրավապաշտպան Ալի Գարավինի ձերբակալման վերաբերյալ:
«Թուրք դեսպանը մեկ անգամ ևս կանչվեց արտգործնախարարություն: Մենք մեր պահանջները և և մտահոգությունները հայտնեցինք կալանավորված Շվեդիայի երկու քաղաքացիների կապակցությամբ»,- արտգործնախարարի հայտարարությունը մեջբերել է թուրքական «Birgün» թերթի կայքը։
Վալսթրոմը թուրքական կողմին զգուշացրել է, որ վերոնշյալ մարդկանց կալանավորումը բացասականորեն կանդրադառնա Թուրքիա-ԵՄ և թուրք-շվեդական հարաբերությունների վրա:
Նա նաև ընդգծել է, որ Ինտերպոլը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակների համար:
Նշենք, որ օգոստոսի 3-ին Իսպանիայում Ինտերպոլը Թուրքիայի պահանջով ձերբակալել էր Շվեդիայի քաղաքացի գրող, հրապարակախոս Համզա Յալչընին: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։
Իսկ այս տարվա հուլիսին Ստամբուլի Բյույուքադա շրջանում նույն մեղադրանքով կալանավորվել էր իրավապաշտպան Ալի Գարավին, որը նույնպես Շվեդիայի քաղաքացի է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |