Ցեղասպանություն11:04, 05 Սեպտեմբեր 2017
«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել թուրք պատմաբանին

ԱՄՆ-ի Կլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր, վտարանդի թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության կողմից մրցանակ է շնորհվել:
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ կազմակերպության նպատակներից է «պաշտպանել անմեղ մարդկանց, կանխել այլատյացության և նախապաշարմունքի հիման վրա իրականացվող ցեղասպանությունը, աշխատանքներ տանել, որպեսզի հանցանք գործած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն դատական կարգով, ինչպես նաև հիշատակել նրանց, ում կյանքն ու մշակույթը ոչնչացվել է»:
Կազմակերպության ղեկավար Էլլեն Քենեդին Աքչամին շնորհված մրցանակի կապակցությամբ հղել է նամակ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք երկար ժամանակ է, ինչ հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանյան կասյրության կողմից հայ ժողովրդի դեմ գործած վայրագությունները: Չնայած թուրք ծայրահեղականների կողմից արված մահվան սպառնալիքներին՝ Դուք ցեղասպանության վերաբերյալ Ձեր խոսքում ցուցաբերել եք հետևողական համառություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |