Ցեղասպանություն07:35, 22 Հունվար 2018
Էրդողանը սպառնացել է քրդամետ կուսակցությանը․ «Ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)։ Թուրքական «Karınca» թերթի կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է իշխող կուսակցության կանանց թևի՝ Բուրսայում կայացած 5–րդ հերթական կոնգրեսի ժամանակ։
Անդրադառնալով Աֆրինի ռազմական գործողությունների մասին HDP-ի խաղաղարար կոչերին` Էրդողանն ասել է․ «Եթե սխալմամբ հրապարակ դուրս եկողներ լինեն, շատ թանկ կվճարեն։ Քանի որ սա ազգային պայքար է։ Այս ազգային պայքարի ընթացքում ով էլ որ մեր դեմ դուրս գա մեզ, կճզմենք, կանցնենք։ Հիմա մենք քայլ առ քայլ հետևում ենք ձեզ, որտեղ հրապարակ դուրս գաք, իմացեք, որ մեր անվտանգության ուժերը ձեր գլխին կանգնած են»։
Իր ելույթում Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվել է թուրքերի դեմ։ «Հայկական պնդումները բարձրաձայնողներին մենք տարիներ շարունակ առաջարկեցինք համատեղ ուսումնասիրել արխիվները։ Այս պահին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվներում 1 մլն 700․000 փաստաթուղթ կա։ Դրանցից շուրջ 1 միլիոնը ուսումնասիրված են։ Մինչ այսօր ոչ ոք չի ընդունել մեր առաջարկը»։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Աֆրինում թուրքական ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները վճռականորեն շարունակվելու են․ «Մենք հետքայլ չենք անի, մենք մենակ չենք», -նշել է նա։
Պատասխանելով նաև ընդդիամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ զինվորների հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով առանց օդուժի աջակցության Աֆրին չմտնելու կոչերին՝ Էրդողանը նշել է, որ հնարավոր չի լինի խուսափել ոչ արյունից, ոչ զոհերից ու կորուստներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |