Տարածաշրջան10:59, 01 Փետրվար 2018
Ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը անհանգստացրել է Թուրքիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը:
Միջանկյալ նշենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ լրագրողները Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա:
«Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, դրանից ի՞նչ կլինի: Ֆրանսիան խոսում է իրավունքից: Սակայն կա դատարանի պարզ որոշում: Ցեղասպանություն արտահայտությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է: Ֆրանսիայի սահմանադրական դատարանն էլ այդ հարցի վերաբերյալ իր որոշումը կայացրել է: Եթե Ֆրանսիան իրավունքին հավատար, ապա անհրաժեշտություն չէր լինի հարցը օրակարգ բերել: Կա նաև «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նախորդ տարի կայացրած հստակ վճիռը, որը վեր է երկրի ներքին օրենսդրությունից»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը 2017 հունվարի 27-ին չեղարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Քոնյայում գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է 15.6 կմ խորության վրա։

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Ստորագրության արարողությանը զուգահեռ Էրդողանն իր ղազախ գործընկերոջը պարգևատրել է Թուրքիայի Հանրապետության շքանշանով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |