Իրավական10:05, 19 Փետրվար 2018
Պոլսի հայոց պատրիարքարանին է վերադարձվել «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը. «Ժամանակ»
Հանրապետական շրջանում հայերից բռնագրավված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին:
Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին:
Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել բարձր ատյանի դատարան: Շուրջ 3 ու կես տարի շարունակված դատական գործընթացի արդյունքում վճիռ է կայացվել շենքի նկատմամբ ճանաչել Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը:
Նշվում է, որ առաջիկայում վճռաբեկ դատարանը պատկան մարմիններին պատրիարքարանին սեփականության վկայական տրամադրելու համար անհրաժեշտ իրավական գործընթացները սկսելու կարգադրագրեր կուղարկի:
Նշենք, որ «Սանասարյանի հան» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ մարտի 31-ի ընտրությունները փաստել են բոլոր ընտրություններից առաջ շրջանառվող «վերջին ընտրություն» քարոզչության անհեթեթ լինելու իրողությունը:
Թուրքիայի նախագահ. «Մեր դռները բաց են ԺՀԿ-ի հարգարժան նախագահ Օզելի առաջ: Մենք շատ քննարկելու հարցեր և թեմաներ ունենք: Երբ նրանք այցելեն՝ կնստենք, կխոսենք»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |