Իրավական12:29, 20 Հունիս 2019
Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտվել 1-5 տարվա ազատազրկման։ Արատ Դինքը մեղադրվում է ի պաշտպանություն Թուրքիայում հետապնդվող մտավորականների հրապարակված «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ այս հռչակագիրը հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչության նպատակով։
Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստին ներկա են եղել Արատ Դինքն ու նրա փաստաբանները։ Դինքի փաստաբանները նշել են, որ դատարանը անկախ և անկողմնակալ չէ, գործով վճիռն արդեն նախապես կայացված է, հետևաբար նրանք պահանջել են, որպեսզի գործով դատավորները ինքնաբացարկ հայտարարեն։ Միևնույն ժամանակ փաստաբանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ այդ պահանջը մերժվելու դեպքում՝ գործը միացնել նույն մեղադրանքով հարուցված մյուս գործերի հետ։
Դատարանը դատավորների ինքնաբացարկի պահանջը համարել է անհիմն, արդարացման պահանջի մասով սահմանել է, որ միայն դատավարությամբ կարելի է որոշել՝ կատարված գործողությունը հանցակազմ պարունակու՞մ է, թե ոչ։ Իսկ դատական գործերի միավորման պահանջը չի ընդունվել՝ այդ գործերով դատավարությունների՝ տարբեր փուլերում գտնվելու պատճառաբանությամբ։ Այսպիսով, Դինքի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։ Դատարանը նաև արձանագրել է, որ արդեն ավարտված նմանատիպ գործերով դիմումներ են ներկայացվել Սահմանադրական դատարան, ուստի նպատակահարմար է համարել սպասել մինչև այդ դիմումների վերաբերյալ ՍԴ-ի վճռի հրապարակումը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 9-ը։
Նշենք, որ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզարակացությամբ մեղադրանք է առաջադրվել 1․128 անձի, որոնց թվում՝ Արատ Դինքին՝ 2016թ․ հունվարի 11-ին հրապարակված «Ակադեմիկոսները՝ հանուն խաղաղության» ինչպես նաև «Մենք այս մեղքին հանցակից չենք լինի» անվամբ հայտնի հռչակագրերի տակ ստորագրելու համար: Ըստ մեղադրականի, այդ հռչակագրերում տեղ են գտել ՔԲԿ-ի քարոզչությանն ուղղված արտահայտություններ։
Ուշագրավ է, որ դատախազությունում իր ցուցմունքի ժամանակ Դինքը հայտարարել էր, որ եթե վերոնշյալ հռչակագրի տակ ստորագրելը հանցանք է, ուրեմն իրավապահ մարմինները պետք է նաև իր դեմ իրավական գործընթաց հարուցեն։
«Ես ինքս իմ դեմ բողոք եմ ներկայացնում։ Պահանջում եմ, որ իմ դեմ էլ անհրաժեշտ իրավական գործընթացներ հարուցվեն», - հայտարարել էր նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
«Ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |