Հասարակական10:23, 11 Դեկտեմբեր 2019
Սկսվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը
Քիչ առաջ Պոլսի հայոց 85-րդ պատրիրաք է ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ի թղթակիցը Ստամբուլից։
Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան Պոլսի հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից պատրիարքարանում հավաքվել են համայնքի կողմից ընտրված բոլոր աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրության ժամանակ առավել շատ ձայներ ստացել էին Սահակ եպիսկոպոս Մաշայանի կողմնակիցները։ Ուստի սպասվում է, որ հավանաբար պատրիարք կընտրվի հենց Մաշալյանը։
Նշենք, որ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ՝ 1-ին փուլում դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել է 17 հոգևոր պատվիրակ: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 102 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ են, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |