«Համաշխարհային օդի որակի ինդեքսը» հրապարակել է սույն թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներ։
Ըստ հրապարակված տվյալների՝ ամենաաղտոտված օդը Թուրքիայի Իգդիր նահանգում է։ Այնտեղ օդի աղտոտվածության միավորը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է383, իսկ նոյեմբերի 26-ին Իգդիր քաղաքում օդի աղտոտվածության միավորը կազմել էր 443։
Նշենք, որ օդի աղտոտվածության նման միավորը համարվում է շատ վտանգավոր առողջության համար և վնասակար է բոլորի համար:
Ստամբուլի եվրոպական մասում օդի աղտոտվածության միավորը հասնում է 69-ի, իսկ ասիական մասում՝ 126-ի։ Մայրաքաղաք Անկարայում այդ ցուցանիշը բավականին ցածր է՝ 26 միավոր։ Անթալիայում օդի աղտոտվածությունը կազմում է 69, Բուրսայում՝ 72, Դիարբեքիրում՝ 59, իսկ Իզմիրում՝ 136։

Աղբյուր՝ Diken









