Թուրքիայի «Նավերի սեփականատերերի միության» վերջին տվյալներով՝ 2024-ին թուրք սեփականատերերի առևտրային նավատորմը աճել է 8․2%-ով՝ գերազանցելով համաշխարհային միջինը և դարձնելով Թուրքիային այդ տարվա ամենաարագ աճ գրանցած երկիրը։ Նավերի թիվը հասել է 2.092-ի, իսկ Սևծովյան տարածաշրջանում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած նոր պայմանները խթանել են նաև Թուրքիայում գրանցվող օտարերկրյա նավատիրական ընկերությունների աճը։
2025-ի սեպտեմբերին թուրք սեփականատերերի նավատորմը տարեկան կտրվածքով ավելացել է ևս 2․2%-ով ՝ աշխարհում զբաղեցնելով 10-րդ տեղը։ Սակայն ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են, որ այս աճը չի կարող կայուն լինել, եթե շուտափույթ չսկսվի հնացող բեռնատար փոքր նավերի նավատորմի արդիականացումը։ Նրանք ընդգծում են, որ կարևոր է չկորցնել նաև Համաշխարհային բանկի՝ շուրջ 70 տարի անց առաջարկվող ֆինանսավորման հնարավորությունը։
Աղբյուր՝ www.7deniz.net









