• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
7 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի սահմանին գտնվող փակ գործարանը Հունաստանը կարող է դարձնել ռազմաբազա

16:18, 04 Ապրիլ 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հունաստանում Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Քումչիֆթլիքի շրջանում տարիներ շարունակ չգործող շաքարի գործարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Տեղեկությունների համաձայն՝ Աթենքը նախատեսում է այն փոխանցել երկրի զինված ուժերին և վերափոխել ռազմական նպատակների համար։

Նշվում է, որ դեռևս 2018-ից փակ գտնվող այս արդյունաբերական համալիրն այժմ դիտարկվում է որպես հնարավոր ռազմարդյունաբերական և լոգիստիկ կենտրոն։ Քննարկվում է նաև այն տարբերակը, ըստ որի՝ գործարանը կարող է ծառայել որպես անօդաչու թռչող սարքերի արտադրության կամ տեխնիկական սպասարկման բազա։

Ըստ տարածվող տվյալների՝ վերջին շրջանում հույն բարձրաստիճան զինվորականները մի քանի անգամ այցելել են տարածք՝ ուսումնասիրելով ինչպես գործարանի տեխնիկական հնարավորությունները, այնպես էլ հարակից ենթակառուցվածքները, մասնավորապես՝ երկաթուղային կապը։

Սահմանին մոտ գտնվող նման օբյեկտի հնարավոր ռազմական օգտագործումը դիտարկվում է որպես կարևոր ռազմավարական քայլ, որը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա։ Սակայն, թե որքանով այս ծրագիրը կդառնա իրականություն և ինչ դեր կունենա Հունաստանի պաշտպանական ռազմավարության մեջ, դեռևս պարզ չէ։

Աղբյուր՝ www.edirnegazetesi.com.tr

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում իշխող ուժը ընդդիմադիրների հետ կքննարկի «Շրջանակային օրենքի նախագիծը»

06.08.2026

«ԱԶԿ»-ի ներկայացուցիչները կտեղեկացնեն մանրամասների մասին և կլսեն ընդդիմադիր կողմերի առաջարկները:

Թուրքիան և ևս 7 երկիր դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

06.08.2026

Արտգործնախարարները զգուշացնում են, որ Իսրայելի գործելաոճը խորացնում է հումանիտար իրավիճակն այդ հատվածում:

Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը

06.08.2026

Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային կայունությունը:

Next Post

Թուրքիայի Հաքքարի նահանգի մի մասում ձմեռ է, մյուսում՝ գարուն

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır