• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի քաղաքացի. «Հայաստանից վերադառնալով Իգդիր՝ մենք ամաչում ենք և անհարմար զգում»

15:08, 01 Հունիս 2026
- Գլխավոր, Ֆոտո, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական «Yeşil Iğdır» լրատվական կայքը գրում է, որ Իգդիրից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպողների թիվն աճել է։ Նշվում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան ժամանած քաղաքացիներն այցելում են մայրաքաղաք Երևան և այլ քաղաքներ ու լուսանկարներ հրապարակում։

Լրատվական կայքը մեջբերում է Հայաստան զբոսաշրջային այց կատարած Իգդիրի բնակիչների գրառումները, որոնցից մեկում գործարար Էրջան Ալագյոզը Հայաստան կատարած այցի վերաբերյալ նշում է, որ Իգդիրի կենտրոնից ընդամենը մոտ 30կմ հեռավորության վրա գտնվում է մի մայրաքաղաք, որը շատ գեղեցիկ է, մաքուր, ընդարձակ ու խնամված։

«Ամենուր ասում ենք, որ Թուրքիայից ենք եկել։ Արձագանքները տարբեր են․ մարդիկ դեռ լիովին պատրաստ չեն դրան։ Սակայն եթե սահմանային անցակետը բացվի, ժողովուրդները կարճ ժամանակում կսովորեն միմյանց հետ ապրել»,- նշել է Ալագյոզը։

Իսկ Թուրքիայի «Մաքուր բնություն» հարթակի խոսնակ, հետազոտող և գրող Սերդար Գյունդողդուն էլ հայտնել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Ըստ նրա՝ քաղաքաշինական տեսանկյունից ճիշտ չէ համեմատել Իգդիրը և Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Մեկը մայրաքաղաք է, մյուսը՝ նահանգային կենտրոն։ Սակայն մաքրության և բարեկարգվածության առումով Հայաստանի մյուս քաղաքներն էլ ավելի խնամված և մաքուր են, քան Իգդիրը։

«Ստացվում է, թե շրջափակման մեջ գտնվողը Հայաստանը չէ, այլ մենք։ Մեր հարթակի անունից ամիսներ շարունակ միջոցառումներ և ակցիաներ ենք կազմակերպում, որպեսզի մեր քաղաքը մաքուր պահենք, պահպանենք օդի մաքրությունը և ավելի գեղեցիկ դարձնենք շրջակա միջավայրը։ Սակայն առայժմ շոշափելի արդյունքների հասնել չի հաջողվել։ Մեր փողոցներում բավարար քանակությամբ աղբամաններ չկան։ Ճանապարհներն ու մայթերը անմխիթար վիճակում են։ Նոր կառուցված մայթերն էլ դասական սալիկապատ լուծումներով են և զուրկ են գեղագիտական տեսքից։ Մեր հարևաններ Հայաստանից և Նախիջևանից վերադառնալով Իգդիր՝ անկեղծորեն ամաչում ենք և անհարմար զգում մեզ»։

Աղբյուր՝ Yeşil İgdir

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի օդային տարածքով յուրաքանչյուր 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

16.07.2026

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ներքին, արտաքին և տրանզիտային չվերթերի ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 1.113.986-ի

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կիպրոս կղզու վերաբերյալ

16.07.2026

«Ավելի քան կես դար Թուրքիաի ԶՈՒ-ն մնում է խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը Կիպրոսում»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 191 մլն դոլարի եկամուտ է ապահովել Թուրքիային

16.07.2026

Հուլիսի 7-ից 8-ն Անկարա էր այցելել 7000 օտարերկրացի: Նրանց կացության համար օգտգործվել էր 23 հյուրանոց:

Next Post

Թուրքիայի ու Սինգապուրի առևտրի ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır