• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիան չի կարող F-35 կործանիչներ ստանալ

17:41, 04 Հունիս 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագիր, քանի դեռ ուժի մեջ են գործող օրենսդրական սահմանափակումները։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, պատասխանելով դեմոկրատ կոնգրեսական Դինա Տիտուսի հարցին, Ռուբիոն ասել է. «F-35 ինքնաթիռները չստանալու պատճառն այն է, որ նրանք ռուսներից գնել են S-400 համակարգեր»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուբիոն հստակեցրել է նաև, որ հարցը ոչ թե քաղաքական նախապատվությունների, այլ իրավական պարտավորությունների տիրույթում է։ Ըստ նրա՝ Վաշինգտոնի վարչակազմն այս պահին չունի Անկարայի կարգավիճակը փոխելու լիազորություն, քանի որ խնդիրը կարգավորվում է ԱՄՆ «Ազգային պաշտպանության լիազորության մասին օրենքով» (NDAA) և գործող այլ իրավական ակտերով։

Հիշեցնենք, որ ապրիլին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն շուտով կլուծի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված S-400-ների հետ: «Bloomberg»-ի աղբյուրների համաձայն էլ՝ 2025-ի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հասկացրել էր, որ պատրաստ է քննարկել  Թուրքիայի կողմից F-35-ների գնման հարցը:

Աղբյուր՝ Nefes

Ենթաբաժնի վերջին լուրերը

Իգդիրում պատրաստավում են Հայաստանի հետ սահմանի բացմանը

20.08.2026

Սահմանային անցակետի բացման ծրագրերին զուգահեռ Իգդիրում կկառուցվի հյուրանոց և առևտրի կենտրոն։

Ըստ Նեթանյահուի՝ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային

20.08.2026

Իսրայելի վարչապետը հեռուստաեթերում խոսել է թուրք-սիրիական սահմանին գտնվող ավիաբազայի վրա կատարած հարձակմից։

Կոբախիձեն ընդունել է Թուրքիայի դեսպանի հետ

20.08.2026

Կողմերը կարևորել են համատեղ տարածաշրջանային նախագծերը և առևտրատնտեսական կապերի ամրապնդումը։

Next Post

Le Monde-ն անդրադարձել է Թուրքիայի դերի բարձրացմանն Աֆրիկայում

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır