• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Իսրայելական մամուլ. «Թուրքիան Իրանից ավելի մեծ սպառնալիք է»

12:07, 23 Հունիս 2026
- Գլխավոր, Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելական մամուլի առաջատար պարբերականներից «Maariv»-ը վերլուծել է Թուրքիայի ռազմական կարողությունների աճն ու ռազմարդյունաբերական ոլորտում ունեցած զգալի առաջընթացը։ Թերթի համոզմամբ՝ Թուրքիան Իսրայելի համար վերածվել է լրջագույն մարտահրավերի։

«Թուրքիան ավելի մեծ սպառնալիք է դարձել սիոնիստական վարչակազմի համար, քան նույնիսկ Իրանը։ Հնարավոր ռազմական բախման դեպքում կարող են վճռորոշ դեր խաղալ հատկապես Թուրքիայի ռազմածովային ուժերը»։

Վերլուծության մեջ նշվում է, որ Թուրքիայի ռազմածովային նավատորմը՝ իր 16 սուզանավերով, բազմաթիվ ֆրեգատներով և «TCG Anadolu» ամֆիբիական գրոհային նավով, դարձել է տարածաշրջանի ամենահզոր ծովային ուժերից մեկը։

Շեշտվում է այն փաստը, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակը, իսկ ռազմական արդյունաբերությունում տեղական արտադրության մակարդակը հասցրել է մոտ 80 տոկոսի, ինչն էապես մեծացրել է նրա ռազմական ինքնուրույնությունը։ Հետևաբար ստացվում է, որ իրեն անհրաժեշտ ռազմական տեխնիկայի մեծ մասը Թուրքիան արդեն ի վիճակի է արտադրել սեփական հնարավորություններով։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունեն մոտ 200 մարտական ինքնաթիռ, որոնց մեծ մասը F-16 կործանիչներ են։ Ընդգծվել է նաև, որ տարբեր առաքելություններում կիրառվող հարձակողական ուղղաթիռները երկրի ռազմական ներուժի կարևոր բաղադրիչներից են։

Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ թուրքական բանակը տասնամյակներ շարունակ իրականացված ռազմական գործողությունների շնորհիվ ձեռք է բերել զգալի մարտական փորձ։ Մասնավորապես, Սիրիայում և Իրաքում իրականացված գործողությունները նպաստել են զինվորական անձնակազմի հմտությունների զարգացմանը, ինչպես քաղաքային մարտերում, այնպես էլ բարդ տեղանքներում։

Kaynak: Dogruhaber.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ

23.06.2026

Խուզարկությունների ժամանակ ձերբակալվել է 209 մարդ։

Թուրքիան ու Մոնղոլիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 500 մլն դոլարի

23.06.2026

Կողմերը նաև քննարկել են «Գյուլենական շարժման» (FETÖ) դեմ տարվող պայքարին առնչվող հարցեր։

Կարսից բաց թողնված աղավնին դարձել է Միջերկրածովյան ռեգիոնի չեմպիոն

23.06.2026

Փոստային աղավնին Հայաստանի սահմանից 1 օրում թռչել է 1000 կմ։

Next Post

Կարսից բաց թողնված աղավնին դարձել է Միջերկրածովյան ռեգիոնի չեմպիոն

64

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ռեգիոն

Կարսից բաց թողնված աղավնին դարձել է Միջերկրածովյան ռեգիոնի չեմպիոն

23.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

19.06.2026
Գլխավոր

Թուրք լրագրող․ «Չէի սպասում, որ Հայաստանն այսքան բաժան-բաժան կլինի»

16.06.2026
ztr

Թուրք լրագրող. «Պատրաստ եմ Վարագավանքը հանձնել Թուրքիայի մշակույթի նախարարությանը»

19.06.2026
Գլխավոր

Թուրքիայի 10 տպավորիչ հնավայրերից 3-ը հայկական են

18.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır