Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ձևավորված «Մեքքայի դաշինքին» Սիրիայի միանալու հավանականությունը քննարկումների տեղիք է տվել Իսրայելում՝ կապված Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ապագայի հետ։ Ըստ իսրայելական «Kanal 12»-ի վերլուծության՝ Մեքքայի դաշինքին Սիրիայի միանալու դեպքում Իսրայելի հարձակումներն այդ երկրի վրա կարող են դիտարկվել որպես պատերազմի հայտարարում Թուրքիային։
Հիշեցում է արվում, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ անդամ երկրներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ։ Իսրայելական «Kanal 12»-ի գնահատականի համաձայն՝ Սիրիայի՝ «Մեքքայի դաշինքին» միանալու դեպքում Իսրայելի հարձակումներն այդ երկրի վրա կարող են պատճառ դառնալ ուղղակի առճակատման Թուրքիայի հետ։
Ներկայումս Սիրիան բանակցություններ է վարում դաշինքին միանալու համար։ Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան Ալ-Շեյբանին հոկտեմբերի 31-ին Բահրեյնում կայացած «Մանամայի երկխոսություն» համաժողովում հայտարարել էր, որ իր երկիրը դիտարկում է «Մեքքայի դաշինքին» միանալու հարցը։ Այդ հարցով վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Նոր երկրի անդամակցության համար պահանջվում է գործող 3 անդամների համատեղ համաձայնությունը։
Սիրիայի արտգործնախարար Շեյբանին նկատել էր տվել, որ 2 տարուց էլ պակաս ժամանակահատվածում իր երկիրն Իսրայելի կողմից թիրախավորվել է ավելի քան 1000 անգամ։
Աղբյուր՝ Son dakika





