ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP31) մասնակիցների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ուշագրավ արարողակարգային միջադեպ է տեղի ունեցել։
Հյուրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմավորել են միասին, սակայն Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին դիմավորել է միայն Գուտերեշը։
Հիշեցնենք, որ 1974 թ. Թուրքիան ռազմական գործողությունների հետևանքով օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային հատվածը և մինչ օրս չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը։
Աղբյուր՝ Habertürk




