Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը մեկնել է Թուրքիա։ Նրան Մյուրթեդի ավիաբազայում դիմավորել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նշենք, որ Սթարմերը Թուրքիա է մեկնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում քննարկվելու են «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանն առնչվող հարցեր։
Պաշտոնական այցի շրջանակներում Սթարմերի հետ Անկարա են մեկնել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Հարվ Սմիթը։
Աղբյուր՝ Haberler









