Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախքան Թուրքիա մեկնելը X-ի էջում գրառում է կատարել։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բազմակողմ են։
«Մեզ Թուրքիայի հետ միավորում են հատուկ և բազմակողմ հարաբերություններ։ Արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերից զատ, կան նաև միգրացիայի, էներգետիկայի և առևտրի ոլորտների հարցեր»,- նշել է նա։
Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հավելել է. «Ես ցանկանում եմ ընդլայնել մեր սերտ գործընկերությունը։ Ահա, թե ինչու եմ ես Անկարայում»։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերն այսօր Թուրքիայում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Աղբյուր՝ Haberglobal









