Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատգամավորների՝ DEM-ի խորհրդարանական խմբի ղեկավար Փերվին Բուլդանի և Վանի պատգամավոր Միթհաթ Սանջարի հետ:
Վերջիններս Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ Իմրալը կղզում պարբերաբար հանդիպող պատվիրակության անդամներ են:
Փակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի ղեկավար Էֆքան Ալան և Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) պետ Իբրահիմ Քալընը:
Նշենք, որ Աբդուլլահ Օջալանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1999թ․ Մարմարա ծովի Իմրալը կղզում։
Աղբյուր՝ Trt Haber









