Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրհանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի Կանցլերի միջև հոկտեմբերի 30-ին Անկարայում կայացած հանդիպմանը:
Վերջինս «Nsosyal» սոցցանցի իր օգտահաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ երկու երկրների հարաբերություններում նոր գործընթացի դռներ են բացվել:
«50 մլրդ դոլար առևտրաշրջանառությունը 60 մլրդ դոլարի հասցնելու նպատակը ցույց է տալիս, թե երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը որքան ամուր հիմք ունի: Լայն համագործակցության շրջանակը, մասնավորապես՝ ռազմարդյունաբերությունը, ապագայում ռազմավարական սիներգիա (սերտ համագործակցություն – խմբ.) է խոստանում»,-գրել է նա։
Թուրքիայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կիպրոս կղզու վերաբերյալ
«Ավելի քան կես դար Թուրքիաի ԶՈՒ-ն մնում է խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը Կիպրոսում»:





