• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Նոյեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ամենախոշոր ռազմական ավիավթարները

17:47, 13 Նոյեմբեր 2025
- Գլխավոր, Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter


Թուրքիայի ռազմական ավիացիայի պատմության ընթացքում մի շարք խոշոր վթարներ են տեղի ունեցել։ Առաջին խոշոր դեպքերից մեկը գրանցվել է 1959 թ. Էսքիշեհիրում, երբ ուսումնական թռիչքի ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող «C-47 Dakota» տիպի ինքնաթիռը կործանվել էր․ վթարի արդյունքում զոհվել էր 21 զինծառայող։

Երկու տարի անց, 1961 թ. Անկարայից օդ բարձրացած «C-47 Dakota» ինքնաթիռը կարճ ժամանակ անց ընկել և պայթել էր։ Դեպքի հետևանքով մահացել էր 25 օդային անձնակազմի անդամ, ինչը դարձավ այդ շրջանի ամենածանր կորուստներից մեկը։

1963 թ., կրկին Անկարայում, ռազմական ավիացիայի ուսանողներ տեղափոխող մեկ այլ «C-47 Dakota» ուսումնական ինքնաթիռ ընկել էր Այաշի ճանապարհի մոտ։ Թռիչքի պահին ինքնաթիռը հրդեհվել էր, ինչի հետևանքով 22 ապագա զինվորական օդաչու զոհվել էին։

1968 թ. Քոնիայի երկնքում, առաջադրանք իրականացնող «F-84F Thunderstreak» մարտական ինքնաթիռների խումբը թռիչքի ժամանակ բախվել էին միմյանց։ Ճակատագրական այս վթարը հանգեցրել էր 9 փորձառու օդաչուի մահվան և մնացել է որպես թուրքական մարտական ավիացիայի ամենածանր կորուստներից մեկը։

Թուրքական զինուժի պատմության ամենամեծ աղետներից մեկը գրանցվել է 1981 թ. Սպարտայում, երբ անձնակազմ և զինվորականներ տեղափոխող «C-130 Hercules» մեծ բեռնատար ինքնաթիռը խիտ մառախուղի պատճառով ընկել էր Էղրդիր լիճը։ Մոտ 10 օր տևած որոնումներից հետո պարզվեց, որ ինքնաթիռում գտնվող 30 զինծառայողներից ոչ մեկը չէր փրկվել։

Ամենածանր վթարներից մեկը տեղի է ունեցել 1993 թ. Բինգյոլում, երբ Սիլոպիից Անկարա մեկնող «C-130» ինքնաթիռը բախվել էր լեռանը։ Դեպքը դարձել է թուրքական ռազմաօդային ուժերի պատմության ամենակորստաբեր վթարներից մեկը՝ խլելով 37 զինծառայողի կյանք։

2001 թ. Աֆյոնքարահիսարի Աքդաղ շրջանում կրկին «C-130 Hercules» ինքնաթիռը կործանվել էր թույլ տեսանելիության և եղանակային բարդ պայմանների պատճառով։ Ուղևորների թվում էին թուրքական բանակի անձնակազմի անդամներ, և այս վթարի հետևանքով կյանքից զրկվել էր 34 զինվորական։

Վերջին տարիներին արձանագրված դեպքերը համեմատաբար փոքրաթիվ զոհերով են։ 2018 թ. Էսքիշեհիրում «T-38 Talon» ուսումնական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, որի արդյունքում 2 օդաչու էր զոհվել։

2021 թ. Քոնիայում, «Թուրքական աստղեր» ցուցադրողական խմբի «NF-5» ինքնաթիռը վթարվել էր ուսումնական թռիչքի ժամանակ։

Տասնամյակների ընթացքում Թուրքիայի ռազմական ավիացիայում արձանագրվել է ավելի քան 10 խոշոր վթար։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ամենաշատ մահվան ելքով դեպքերը գրանցվել են հենց «C-130 Hercules» բեռնատար ինքնաթիռների հետ կատարված վթարներում։ Վատ եղանակային պայմանները, տեխնիկական խնդիրները և մարդկային սխալները մատնանշվում են որպես այդ վթարների հիմնական պատճառներ։

Աղբյուր՝ haber.aero

Ենթաբաժնի վերջին լուրերը

2025-ի առաջին 9 ամսում Թուրքիայում 11.4 մլրդ դոլարի ուղիղ ներդրում է արվել

13.11.2025

Ուղիղ ներդրումների 8 մլրդ դոլարը եղել է ներդրումային կապիտալի տեսքով, որից 2.7 մլրդ դոլարն էլ ուղղվել է մեծածախ և մանրածախ...

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական ընկերությունների նկատմամբ

13.11.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկություններով՝ դրանք ներգրավված են եղել Իրանին ռազմամթերք մատակարարելու ցանցում:

Թուրքիայում 10 մարդուց 8-ը մտահոգված է կլիմայական  փոփոխություններով

13.11.2025

Թուրքիայի հասարակությանն ամենաշատը մտահգում են երաշտը և խոշոր հրդեհները։

Next Post

2025-ի առաջին 9 ամսում Թուրքիայում 11.4 մլրդ դոլարի ուղիղ ներդրում է արվել

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Մշակույթ

Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է

12.11.2025

Ամենաշատ ընթերցվածները

Քաղաքական

Թուրք մասնագետ. «Վանի հայկական մշակութային արժեքները մեկը մյուսի հետևից ոչնչանում են»

10.11.2025
Քաղաքական

Թուրք գործիչը կիսվել է հայաստանյան տպավորություններով

11.11.2025
Գլխավոր

Թուրք լրագրող․ Վաշինգտոնյան բանակցություններն արագացրել են Հայաստան-Թուրքիա կուլիսային հարաբերությունները

07.11.2025
Գլխավոր

Ադրբեջանցի վերլուծաբան. «Մեր երկրում թե՛ հասարակությունը և թե՛ քաղաքական վերնախավը ուշադիր հետևում է հայ-թուրքական գործընթացին»

11.11.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır