Նոյեմբերի 13-ին Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Թուֆան Էրհյուրմանի հանդիպումը, ինչից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էրհյուրմանը, որն առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա, հայտարարել է, որ «ՀԿԹՀ-ի և Թուրքիայի Հանրապետության միջև առկա եղբայրական կապերն անսասան են»:
«Ինձ համար իմ կողմից ամենակարևորվող աշխատանքային ոլորտներից մեկը լինելու է երկու երկրների միջև առկա հարաբերություններն ավելի լավ մակարդակի հասցնելը և Թուրքիայի հասարակության շրջանում իմ երկիրը, ժողովրդին ավելի ճանաչելի, ավելի հայտնի դարձնելը»,- հավելել է Էրհյուրմանը:
Բացի այդ, վերջինս խոսել է Կիպրոսի խնդրի և այդ հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին և հայտարարել, որ Թուրքիան Կիպրոսի ամբողջականության հետ կապված ծառայություններ ունեցող, իրավասու 3 երաշխավոր երկրից մեկն է:
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Թուրքիան Կիպրոսի խնդրի լուծման հետ կապված բոլոր աշխատանքներում ամենակարևոր դերակատարներից է»,- ամփոփել է թուրքական ինքնահռչակ պետության ղեկավարը:
Աղբյուր՝ Тrt Haber









