• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում

15:43, 02 Դեկտեմբեր 2025
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հայտնի է դարձել, թե Անթալիայում ապաստանված ուկրաինացի որբ երեխաների հետ ինչպես են վարվել: Թուրքական մեդիայում տարածվող լուրերում այդ իրադարձություններն ամբողջացվել են «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել» ձևակերպմամբ:

Մասնավորապես «Առանց պատերազմ մանկություն ծրագրի» շրջանակներում Ուկրաինայից Թուրքիա բերված երեխաները ենթարկվել են տարատեսակ բռնության: Ռուսլան Շոստակ անունով մարդու կողմից հիմնված «Շոստակ հիմնադրամի» իրականացրած ծրագրով 2022-ի փետրվարից հետո 510 երեխա Ուկրաինայում գտնվող հաստատություններից ժամանակավորապես տեղավորվել էին Անթալիայի հյուրանոցներ և երեխաների պաշտպանություն տեղական հաստատություններ:

Նշվում է, որ 2024-ի մարտին կարևոր մի պատվիրակություն ուսումնասիրություն է անցկացրել երեխաներին ապաստանած Անթալիայի «Beldibi» հյուրանոցում և համապատասխան զեկույց պատրաստել: Դրանում ներառված էին Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի, Դնիպրոպետրովսկ շրջանի ռազմական վարչության, Թուրքիայի հանրային աուդիտի հաստատության և «UNICEF»-ի Թուրքիայում գտնվող գրասենյակի ներկայացուցիչներ:

Չնայած նրան, որ զեկույցը չի հրապարակվել, միջազգային հետազոտող լրագրողների ցանցը՝ «Կազմակերպված հանցագործության և կոռուպիցայի զեկուցման նախաձեռնությունը» (OCCRP) կարողացել է հասանելիություն ստանալ այդ փաստաթղթին: Ինչպես նշում է աղբյուրը՝ ուկրաինացի 11 պաշտոնյայի ստորագրությամբ զեկույցում անտեսման և բռնության ահասարսուռ դեպքեր են արձանագրվել:

Ընդգծվում է, որ պաշտոնական այդ զեկույցով փաստարկվել էր երեխաների անտեսումը, հոգեկան և սեռական բռնության ենթարկվելը: Բացի այդ, զեկույցում շեշտվել է, որ 2 աղջիկ երեխա հյուրանոցի աշխատողների ոտնձգությունների հետևանքով հղիացել են:

Ենթաբաժնի վերջին լուրերը

Կրեմլը կատակել է Պուտինի՝ Թուրքիայով ԱՄՆ մեկնելու հնարավորության թեմայով

20.11.2026

Պուտինը նշել է, որ G20 գագաթնաժողովին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել։

CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին

20.11.2026

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային հավակնություն։

Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 549 մլրդ դոլարի

20.11.2026

Թուրքիայի արտաքին պարտքում ամենամեծ մասնաբաժինը կազմում են վարկերը՝ 46.5%։

Next Post

Ֆիդանը վերահաստատելու է Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır