• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքական մամուլի համաձայն՝ սահմանը տեխնիկապես հնարավոր է բացել 2026-ի սկզբին

18:06, 03 Դեկտեմբեր 2025
- Գլխավոր, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Թուրքիան վերադարձել է 31 տարի փակ մնացող Հայաստանի հետ ցամաքային սահմանը պայմաններով բացելու քննարկմանը։ Աղբյուրի գնահատմամբ՝ գործընթացն ակտիվացվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ստորագրված խաղաղության հռչակագրից հետո, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտակա ընտրությունների ֆոնին։

Թուրքական մամուլը և մասնավորապես «The Turkish Post»-ն անդրադարձել է թեմային։ Ըստ թուրքական մամուլի՝ Անկարան դիտարկում է 1993-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի փուլում, Ադրբեջանի հետ համերաշխության համար փակված սահմանը առաջիկա կես տարվա ընթացքում բացելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ առանց վերջնական խաղաղության պայմանագրի լիարժեք նորմալացում հնարավոր չէ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ հնարավոր բացմանը նախապատրաստվելու նպատակով թուրք և հայ ներկայացուցիչները արդեն այցելել են Աքյաքա–Ախուրիկ սահմանային անցակետ և իրականացրել տեխնիկական դիտարկումներ։ Նշվում է, որ տարանցիկ նշանակություն ունեցող Կարս–Գյումրի երկաթուղու վերագործարկման համար անհրաժեշտ աշխատանքները կարող են տևել շուրջ հինգ ամիս, իսկ Թուրքիան շարունակում է նաև սահմանային ճանապարհների վերականգնումը՝ անվտանգության ապահովման համար։

Հրապարակումներում ընդգծվում է, որ սահմանների հնարավոր բացումը դիտարկվում է նաև տարածաշրջանային էներգետիկ և առևտրային ուղիների տեսանկյունից։ ԱՄՆ-ի աջակցությամբ ձեռնարկված նախաձեռնությունների շրջանակում Վաշինգտոնն առանձնահատուկ դեր է ստանձնում «TRIPP» նախագծում, որը նախատեսում է Ադրբեջանի և Թուրքիայի կապը Հայաստանի տարածքով։ Երևանի դիտարկմամբ՝ այդ ուղին համընկնում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի հետ, որի երկաթուղային հատվածի աշխատանքները, ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, կարող են մեկնարկել 2026-ի երկրորդ կեսին։

Թուրքական մամուլում տեղ գտած պնդման համաձայն՝ մասնագետների գնահատմամբ՝ սահմանը տեխնիկապես հնարավոր է բացել 2026-ի սկզբին, սակայն Անկարան, ըստ մեկնաբանությունների, կարող է խուսափել այդ քայլն իրականացնել Հայաստանի ընտրություններին չափազանց մոտ փուլում՝ գործընթացը ներքաղաքական զարգացումներից անկախ պահելու համար։

Աղբյուր՝ turkishpost.net

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխարհի ամենաարտասովոր վայրերից մեկը գտնվում է Թուրքիայում

20.08.2026

Այս արտասովոր վայրի բազալտե ժայռափոր քարերն ու սյուները ստեղծել են երկրաբանական հրաշք։

Ըստ Կացի՝ Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ

20.08.2026

Իսրայելի ՊՆ նախարարը Էրդողանին կոչ է արել չփորձել Իսրայելի ինքնապաշտպանվելու վճռականությունը։

Իգդիրում պատրաստավում են Հայաստանի հետ սահմանի բացմանը

20.08.2026

Սահմանային անցակետի բացման ծրագրերին զուգահեռ Իգդիրում կկառուցվի հյուրանոց և առևտրի կենտրոն։

Next Post

Իրան–Պակիստան–Թուրքիա բեռնատար գնացքի երթուղին վերագործարկվում է

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır