Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ուշաք քաղաքի պլաստիկ տոպրակների արտադրությամբ զբաղվող գործարանում ուժգին հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ Ֆևզի Չաքմաք թաղամասի Չանլը փողոցում բռնկված գործարայաին հրդեհի պատճառները դեռևս մնում են անհայտ:
Հրդեհի վերաբերյալ ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել փրկարար և շտապօգնության բրիգադներ: Համապատասխան աշխատանքներ տանելու համար այնտեղ է ուղարկվել նաև ոստիկանական ջոկատ:
Հաղորդվում է, որ կրակն այժմ մարվել է, սակայն վերջինիս հետևանքով գործարանի շենքը լուրջ վնասներ է կրել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն այս պահին հայտնի չէ:
Բահչելին կոչ է արել PJAK-ին զենքերը վայր դնել
Թուրք ազգայնական գործիչը հայտնել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը ստանում է տարածաշրջանային ընդգրկում։





