• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
17 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ռումինիայի դեսպան․ «Թուրքիա–Ռումինիա էներգետիկ համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ»

15:11, 08 Դեկտեմբեր 2025
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական մամուլը մեջբերում է Ռումինիայի Անկարայի դեսպան Ստեֆան Ալեքսանդրու Տինկային, որը նշել է, որ Թուրքիա և Ռումինիա միջև վստահության վրա հիմնված տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցությունը արագորեն խորանում է և ստանում ավելի ամուր ու ռազմավարական բնույթ։ Դեսպանը նշել է, որ երկու ժողովուրդների պատմական, մշակութային և աշխարհագրական մոտիկությունը նպաստում է հարաբերությունների կայուն զարգացմանը, իսկ Թուրքիան Ռումինիայի համար ԵՄ-ից դուրս գլխավոր առևտրային գործընկերն է և առաջին արտահանման շուկան։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տինկան ընդգծել է, որ անցած տարի կայացած Բուխարեստ–Անկարա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդը և այս տարի ստորագրված էներգետիկ փոխըմբռնման հուշագիրը երկու երկրների էներգետիկ երկխոսությանը նոր ընթացք են տվել։ Նրա խոսքով՝ Թուրքիան Ռումինիայի համար միայն մատակարար չէ, այլ նաև դիվերսիֆիկացնող ուղի, որը LNG տերմինալների, պահեստարանների և աճող վերականգնվող էներգետիկ կարողությունների շնորհիվ Բուխարեստին առաջարկում է ավելի ճկուն և շուկայական պայմաններին համահունչ լուծումներ։

Դեսպանը նշել է, որ գործընկերությունն օգնում է երկու երկրներին դիմակայել գլոբալ գների տատանումներին՝ անցնելով ավանդական առևտրից դեպի էներգետիկ անվտանգության և կայունության վրա հիմնված ավելի համակցված մոդել։ Նրա խոսքով՝ թուրք կապիտալի ներկայությունը Ռումինիայում խթանում է վերականգնվող էներգիայի և ենթակառուցվածքների զարգացմանը՝ ապահովելով տեխնոլոգիական համագործակցություն և նոր աշխատատեղեր։

Տինկան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռումինական վերականգնվող էներգետիկ ոլորտում թուրքական ներդրումները աջակցում են երկրի էներգետիկ և կլիմայական պլանների իրագործմանը, իսկ երկու երկրների համատեղ նախագծերը, հատկապես ծովային քամու և արևային էներգետիկայի ոլորտներում, կարող են օգտագործել Ռումինիայի ափամերձ պոտենցիալը և Թուրքիայի արտադրական ներուժը։ Նա Թուրքիայի և Ռումինիայի մասնավոր հատվածներին կոչ է արել ընդլայնել համատեղ նախաձեռնությունները՝ «վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեծ չօգտագործված հնարավորությունները իրացնելու համար»։

Տինկան շեշտել է, որ էներգետիկ համագործակցությունը կարևոր դեր ունի նաև Սև ծովում կայունություն ապահովելու հարցում․ աճող ռիսկերի պայմաններում անխափան էներգամատակարարումը համարվում է կարևոր գործոն։ Դեսպանի փոխանցմամբ՝ համագործակցությունը, ներառյալ ականազերծման և ծովային ուղիների պաշտպանության նախաձեռնությունները, նպաստում է տարածաշրջանի էներգետիկ և առևտրային անվտանգությանը։

Աղբյուր՝ Anadolu Ajansı

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի 15 համալսարան ներառվել է աշխարհի 1000 լավագույնների ցանկում

16.06.2026

Լոնդոնյան «Quacquarelli Symonds» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի լավագույն 1000 համալսարանների ցանկը։

TEMA. «Թուրքիան կորցրել է արոտավայրերի կեսից ավելին»

16.06.2026

29 մլն հեկտար մարգագետիններն ու արոտավայրերն այսօր կրճատվել են՝ հասնելով 13 մլն հեկտարի:

Թուրքիայում ռեկորդային ծավալով արևային էներգիա է արտադրվել

16.06.2026

Հունիսի 15-ին արտադրված 972.052 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիայի 19%-ը ստացվել է արևային կայաններից:

Next Post

Թուրքիայում բարձրագույն կրթություն ունեցողների գործազրկությունն աճում է

64

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ռազմական

Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություն են անցկացնում

12.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք լրագրող․ «Հուսամ այս ընտրությունները նոր էջ կբացեն Հայաստան-Թուրքիա կապերում»

15.06.2026
Սպորտ

Թուրքիայում վիճում են ֆուտբոլի հավաքականի տեսահոլովակի շուրջ

12.06.2026
ztr

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

11.06.2026
Հանրային

Թուրքիան հետ է կանչել Բաթումիի գլխավոր հյուպատոսին

09.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır