• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ըստ թուրք վերլուծաբանի՝ ո՞վ կստանձնի նախագահի պաշտոնը Էրդողանից հետո

18:07, 22 Դեկտեմբեր 2025
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի մերձիշխանական «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջորդելիք ժամանակաշրջանի» վերաբերյալ։ Չնայած նրան, որ հեղինակը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո նրա պես այլ անձ չի կարող լինել, բայց այնուամենայնիվ նա 4 անձի է մատնանշել։ Բացի այդ հեղինակը մատնանշել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելին և համանուն կուսակցության անդամ և Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նրանց վերաբերյալ հեղինակը նշել է. «Մենք մեր երկիրը հանձնելու ենք Արևմուտքին մեր երկրից բողոքող Օզգյուր Օզելին, թե՞ Էքրեմ Իմամօղլուին՝ տեղացի Զելենսկիին»։

Սելվիի կողմից հիշատակված 4 անձինք են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը և Էրդողանի փեսա, «Baykar» ռազմարդյունաբերեկան ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը։

Անդրադառնալով Էրդողանից հետո նախագահի պաշտոնում այս 4 անձանցից մեկի հնարավոր պաշտոնավարմանը՝ հեղինակը նշել է՝

Հաքան Ֆիդանին Էրդողանն անվանում է «վստահելի անձ»։ Հեղիանկի նշմամբ՝ Ֆիդանն ակտիվ աշխատում է Թուրքիայի շահերը ներկայացնելու համար արտաքին քաղաքականության մեջ։ Մի օր նա զբաղվում է Գազայի հացով, մյուս օրը՝ ռուս-ուկրաինական հակմաարտության բանակցություններով ու հավելում, որ որտեղ էլ, որ աշխարհում ճգնաժամ լինի, Թուրքիան ունի ասելիք։ Էրդողանը ղեկավարում է այդ ջանքերը, իսկ Հաքան Ֆիդանը վարում է դիվանագիտությունը։

Իբրահիմ Քալընի վերաբերյալ հեղինակը նշում է, որ նա իր ինտելեկտուալ կերպարով նշանակալի ներդրում ունի դիվանագիտության մեջ հետախուզական մակարդակում։ Նա զբաղվում է «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացով։ Ըստ Սելվիի՝ Քալընը և Ֆիդանն արժեքավոր անհատներ են, որոնց դաստիարակել է Թուրքիան։

Անդրադառնալով Բիլալ Էրդողանին՝ հեղինակը նշել է, որ նա մեկն է, ով մտահոգված է Թուրքիայի խնդրներով։ Նա այնպիսի մարդ է, ով իրեն նվիրել է կրթությանը, առաքինի և բարոյական մարդկանց դաստիարակությանը։ Ի հավելում էլ նշել է, որ ե՞րբվանից է Թուրքիայի խնդիրների մասին մտորելը հանցագործություն համարվում։

Գրելով Սելչուք Բայրաքթարի մասին՝ հեղինակը նշել է, որ Բայրաքթարն ինքնին հաջողության պատմություն է։ Նա աշխարհում այն ​​քչերից մեկն է, ով իր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով նպաստել է ռազմական նոր սերնդի կոնցեպտի մշակմանը։

Աղբյուր՝ Hurriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա

23.09.2026

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացում ձեռնարկված փոխադարձ քայլերը։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը

23.09.2026

Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Սիրիայում քննարկվում է Թուրքիայի ռազմական ներկայության իրավական կարգավիճակի հարցը

23.09.2026

Սիրիայի նախագահն ասել է, որ ռուսական ռազմական ներկայության 170-ից կրճատվել է՝ հասնելով 2 ռազմաբազայի։

Next Post

Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցությունն ամրապնդվում է

76

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır