Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ: Օրակարգում են եղել երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության համաձայն՝ կողմերը մատնանշել են, որ շարունակելու են ջանքեր գործադրել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար:
Անդրադարձ է արվել նաև Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տիրող իրավիճակին, ինչի շրջանակներում Էրդողանը կարևորել է այնտեղ տեղի ունեցողի նկատմամբ Բրազիլիայի անտարբեր չմնալու փաստը, ինչպես նաև՝ Գազայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է Գազայում խաղաղություն հաստատելուն և այդ հատվածը վերականգնելուն միտված «ջանքեր» գործադրել:
Աղբյուր՝ Trt Haber










