Ստամբուլի ֆոնդային բորսան տվյալներ է հրապարակել արծաթի ներմուծման տվյալների վերաբերյալ։ 2026-ի հունվարին արծաթի ամսական ներմուծումը հասել է 273 տոննայի, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Նշվում է, որ դա 1999-ի մարտից ի վեր ամսական ներմուծման ամենաբարձր ցուցանիշն է։
2025-ի ընթացքում ներմուծվել է 860.443 կգ արծաթ, այդ քանակի մոտավորապես մեկ երրորդը ներմուծվել է 2026-ի մեկ ամսվա ընթացքում։ Արծաթի տարեկան ներմուծման նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2023-ին՝ կազմելով 1 մլն 163.641 կգ։
Աղբյուր՝ T24










