• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում 2050-ին տարեցները կկազմեն բնակչության 23%-ը

14:10, 16 Փետրվար 2026
- Քաղաքական, Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում 65 տարեկանից բարձր բնակչության տոկոսը հասել է 11.1%-ի և առաջիկա տասնամյակներում շարունակելու է աճել։ Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականին 65+ տարիքային խմբի քաղաքացիների թիվը կազմել է 9 մլն 583 059, ինչը մեկ տարվա ընթացքում աճել է 470 761-ով։ Իսկ վերջին 5 տարում տարեցների թիվն ավելացել է ավելի քան 1.3 միլիոնով։ Հաջեթթեփեի համալսարանի բնակչության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Իսմեթ Քոչի խոսքով՝ 2050-ին տարեցների տոկոսը կարող է հասնել 23%-ի՝ գերազանցելով երեխաների ցուցանիշը։

Փորձագետը նշում է, որ բնակչության ծերացման հիմնական պատճառներն են ծնելիության կտրուկ անկումը և կյանքի միջին տևողության աճը։ Եթե 50 տարի առաջ մեկ կնոջ հաշվով ծնունդների թիվը կազմում էր 4.1, ապա այժմ այն նվազել է մինչև 1.48։ Միաժամանակ կյանքի սպասվող տևողությունը հասել է 78 տարվա տղամարդկանց և 81 տարվա կանանց համար։ Ակնկալվում է, որ բնակչության միջին տարիքը կբարձրանա՝ 2050-ին հասնելով մոտ 44.8 տարվա։

Պրոֆեսոր Քոչն ընդգծում է, որ ժողովրդագրական ծերացումը մեղմելու համար անհրաժեշտ է խթանել ծնելիությունը՝ կիրառելով ֆինանսական աջակցություն, հարկային արտոնություններ, երկարաժամկետ վճարովի ծնողական արձակուրդներ և անվճար մանկապարտեզների համակարգ։ Նրա գնահատմամբ՝ առանց համապարփակ քաղաքականության, Թուրքիան առաջիկա տարիներին կհանդիպի լուրջ ժողովրդագրական մարտահրավերների։

Աղբյուր՝ gercekfethiye.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ուսուցիչները բոյկոտում են Էրդողանի լուսանկարները

10.07.2026

Միջնակարգ դպրոցներից մեկի ուսուցիչը սոցցանցում գրել է. «Քաղաքականությունը դպրոցներ մի՛ բերեք»:

Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին

10.07.2026

Կողմերը պատրաստվում են հուշագիր ստորագրել:

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը

10.07.2026

Վանդալիզմն իրականացրած անձը կալանավորվել է 48 ժամը չլրացած։

Next Post

Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ

67

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır