• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ֆուաթ Օքթայ. «Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի հաջող ավարտին»

16:49, 25 Փետրվար 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Բաքվում տեղի Է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 10-րդ եռակողմ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներ՝ Ֆուաթ Օքթայը, Սամեթ Սեյիդովը և Նիկոլոզ Սամխարաձեն։ Անդրադառնալով Հրվ. Կովկասին՝ Օքթայը նշել է, որ խաղաղությունն ու կայունությունը մշտապես առաջնային են եղել Թուրքիայի համար և իրենք աջակցում են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի հաջող ավարտին։

Նշելով, որ բոլոր հարևանների հետ կառուցողական հարաբերությունների պահպանումը Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է, Օքթայը ընդգծել է.

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում մենք այս ոգով շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Ըստ Օքթայի՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին (TRIPP), որը կկապի Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանի հետ, զգալի տնտեսական թափ կհաղորդի Հարավային Կովկասին, և դրանից Վրաստանն էլ կշահի։

Խոսելով Իրանի շուրջ ստեղծված լարվածության մասին՝ Օքթայը նշել է.

«Մենք աջակցում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակությանը։ Մենք փորձում ենք օգնել այդ հարցում։ Իրանում լայնամասշտաբ անկայունությունը լրջորեն կթուլացնի տարածաշրջանային կայունությունը։ Մեր տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մի տևական ճգնաժամի։ Այդ պատճառով կողմնակից ենք երկխոսությանն ու դիվանագիտությանը»։

Օքթայը նաև հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ս. Գաֆարովայի հետ: Քննարկվել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային զարգացումները և միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը:

Աղբյուր՝ Yeni Şafak

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում ԲՈՒՀ ավարտողների 56.7%-ն է գտնում մասնագիտական աշխատանք

23.07.2026

«Թուրքիայի վիճակագրական ինտիտուտը» հրապարակել է 2025-ի բարձրագույն կրթության զբաղվածության ցուցանիշները։

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23.07.2026

Նախագիծը նպատակ ունի խրախուսել Կարսի ու Գյումրիի պատմամշակութային կապերի համատեղ ուսումնասիրությունը:

Մալայզիան կարող է թուրքական արտադրության հականավային հրթիռներ գնել

23.07.2026

Նորվեգիան վերջին պահին չեղարկել է Մալայզիային «NSM» հականավային հրթիռների վաճառքի պայմանագիրը:

Next Post

Թուրքիայի նախագահական ընտրությունների շուրջ քաղաքական դինամիկան

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır