Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է Հարավային Կորեայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սունգվանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիա-Հարավային Կորեա խառը տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակում։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ հարաբերությունները և դրա զարգացման համար առկա հնարավորությունները։ Կողմերը գնահատել են էներգիայի վերափոխման գործընթացում ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի, ատոմային էներգիայի և էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքների ոլորտներում։
Հարավային Կորեան և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել կենտրոնանալ մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման վրա՝ էներգետիկ մատակարարման անվտանգությունն ամրապնդելու ու երրորդ երկրներում համագործակցությունը զարգացնելու համար։
Աղբյուր՝ Haber7









