Թուրքիայում գրանցված հասցեների հիման վրա հրապարակվել է, թե որոնք են Թուրքիայի ամենախիտ բնակեցված թաղամասերը։
Թուրքիայի ամենախիտ բնակեցված թաղամասը՝ Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանի Բաղջըլար թաղամասն է՝ 160.136 բնակչությամբ, իսկ երկրորդ ամենախիտ բնակեցված թաղամասը՝ Ստամբուլ նահանգի Բեյլիքդյուզյու շրջանի Ադնան Քահվեջի թաղամասն է՝ 111.164 բնակչությամբ։ Բեյլիքդյուզուի 10 թաղամասերում, ըստ գրանցված տվյալների, կա 422.988 բնակիչ ու ստացվում է, որ մոտավորապես յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ապրում է Ադնան Քահվեջի թաղամասում: Այս թաղամասն ունի բարձրահարկ շենքեր և բնակելի համալիրներ։
Ադնան Քահվեջի թաղամասը գերազանցում է Բայբուրթ (82.836), Թունջելի (85.083) և Արդահան (90.392) նահանգների բնակչության թվին։
Աղբյուր՝ Cumhurriyet.com










