• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան արձագանքել է Հունաստանի հայտարարություններին

18:07, 05 Մարտ 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին անդրադարձել է Եգեյան ծովի կղզիների ապառազմականացված կարգավիճակին։ Նա մասնավորապես նշել է.

«Մենք համարում ենք, որ վերջին հայտարարությունները, որոնք հակասում են Եգեյան ծովում կղզիների ապառազմականացված կարգավիճակին անլուրջ են, անհաջող և ժամանակավրեպ։ Ոչ մի կասկած չկա Եգեյանի արևելյան հատվածի կղզիների և Դոդեկանեսի օբյեկտիվ իրավական կարգավիճակի վերաբերյալ, որոնք ապառազմականացված կարգավիճակի տակ են դրվել 1923-ի Լոզանի խաղաղության պայմանագրի և 1947-ի Փարիզի խաղաղության պայմանագրի շրջանակներում»։

Հաշվի առնելով այս իրավիճակը, զարմանալի չէ, որ որոշ շրջանակներ, ձգտում են շահարկել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ամեն առիթով փորձում են թունավորել երկկողմ հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի հետ։

«Թուրքիային ռևիզիոնիզմի մեջ մեղադրող այս շրջանակների կողմից միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված ցանկացած քայլ անօրինական և անվավեր է։ Հատկանշական է, որ նույն այդ մտածելակերպը, որը նախկինում ձգտում էր ոչնչացնել Կիպրոս կղզու համահիմնադիրներից մեկին՝ կիպրոսցի թուրքերին, այսօր հայտարարում է, թե պաշտպանում է նրանց իրավունքները», -նշել է Չելիքը։

Հիշեցնենք, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հեռուստաեթերում պատասխանել է լրագրողի՝ «Կարո՞ղ է Հունաստանի կողմից Կիպրոսի Հանրապետություն զորքերի տեղակայումը լավ պատրվակ լինել Թուրքիայի համար՝ Կիպրոսի թուրք-կիպրական կողմում ուժեր պահելու համար։ Ինչպե՞ս կարձագանքեք դրան» հարցին։ Նա նշել է, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում ունի մեծ ռազմական ներկայություն (40.000 զինվոր), և որ հունական ուժերի ժամանումը տարածաշրջան լավ հնարավորություն կլինի թուրքական զորքերի դուրսբերման համար։

Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունում բրիտանական բազաների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո Հունաստանը հայտարարել էր, որ տարածաշրջան է ուղարկել երկու միավոր «F-16» կործանիչ և երկու ֆրեգատ։

Աղբյուր՝ Cumhurriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Վրաստանն Ադրբեջանի հետ կիրառում է Թուրքիայի հետ արդեն փորձած համակարգը

21.07.2026

Երկու երկրների վերջնական նպատակն է հրաժարվել թղթային փաստաթղթերից և անցնել էլեկտրոնային ձևաչափի։

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է S-400-ներից և F-35-ի ծրագրից

21.07.2026

Յաշար Գյուլերը հայտնել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ավելի կառուցողական երկխոսության մթնոլորտ։

Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում

21.07.2026

Իրանի ԱԳ նախարարը նշում է, որ Անկարան կանխել է Իրաքյան Քուրդիստանից սպասվող սպառնալիքները:

Next Post

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır